Ստեֆանոս Ցիցիպասը շարունակում է իր հաջող ելույթները թենիսի ԱՄՆ բաց առաջնությունում: 2-րդ տուրում հույն թենիսիստը հաղթեց ֆրանսիացի Ադրիան Մաննարինոյին:
Հաղթողին որոշելու համար պահանջվեց 4 սեթ և 2 ժամ 42 րոպե: Ցիցիպասը հաղթեց 6: 3, 6: 4, 6: 7 (4: 7), 6: 0 հաշվով: 3-րդ տուրում Ստեֆանոս Ցիցիպասը կխաղա իսպանացի Կառլոս Ալկարաս Գարֆիայի հետ: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3-ին: