‘
Աշխարհի առաջին ռակետ և US Open-ի գործող չեմպիոն իսպանացի Ռաֆայել Նադալը դուրս է եկել մրցաշարի երկրորդ շրջան, երբ իր հայրենակից Դավիդ Ֆերերը հրաժարվել է շարունակել առաջին շրջանի խաղը 6:3, 3:4 հաշվի պայմաններում:
Ֆերերը երկրորդ սեթում ազդրի վնասվածք է ստացել, ինչը թույլ չի տվել թենիսիստին շարունակել խաղը:
Ավելի վաղ Դավիդը հայտարարել էր, որ վերջին անգամ է հանդես գալիս US Open-ում և հաջորդ տարվա գարնանը մտադիր է ավարտել կարիերան:
Թենիսիստները կորտում 1 ժամ 24 րոպե են անցկացրել: Նադալի ակտիվում 2 էյս կա, 3 կրկնակի սխալ, 6 հնարավոր բրեյք-փոինթներից իրացրել է 3-ը և թույլ տվել 22 ոչ պարտադիր սխալ: Ֆերերի ակտվում կա 4 կրկնակի սխալ, 2 իրացրած բրեյք 3-ից:
Մրցաշարի երկրորդ շրջանում Ռաֆայելը կմրցի կանադացի Վաշել Պոսպիշիլի հետ, ով երեք սեթում հաղթել է սլովակ Լուկաշ Լացկոյին 7:5, 6:3, 6:2 հաշիվներով:
‘