US Open. Գաուֆն առաջին անգամ կխաղա մրցաշարի քառորդ եզրափակչում, այլ արդյունքներ

439

Ռուս Վերոնիկա Կուդերմետովան չկարողացավ դուրս գալ US Open-ի 1/4 եզրափակիչ։ 1/8 եզրափակչի խաղում նա պարտվել է Թունիսի ներկայացուցիչ Օնս Ժաբերին՝ 6:7 (1:7), 4:6։

Մեկ այս ռուս թենիսիստուհի ևս Լյուդմիլա Սամսոնովան չկարողացավ դուրս գալ US Open-ի 1/4 եզրափակիչ։ 1/8 եզրափակիչի խաղում նա զիջեց ավստրալացի թենիսիստուհի Այլա Տոմլյանովիչին՝ 6:7 (8:10), 1:6։

Հանդիպումը տևել է ուղիղ 2 ժամ։ Տոմլյանովիչը կիսաեզրափակչի ուղեգրի համար կմրցի Օնս Ժաբերի հետ։

Ամերիկացի թենիսիստուհի, աշխարհի 12-րդ ռակետ Քորի Գաուֆը US Open-ի 1/8 եզրափակչի խաղում հաղթել է չինուհի Շուայ Չժանին (36-րդը WTA-ում):

Հանդիպումը տևեց 1 ժամ 59 րոպե եւ ավարտվեց 18-ամյա ամերիկուհու հաղթանակով երկու սեթում՝ 7։5, 7։5 հաշվով։

Գաուֆն իր կարիերայում առաջին անգամ դուրս եկավ ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի ֆրանսուհի Կարոլին Գարսիայի հետ։

Նախորդ հոդվածըՄեդվեդև․ Գերմանիան հիբրիդային պատերազմ է հայտարարել Ռուսաստանին
Հաջորդ հոդվածըՊեսկով․ Մոսկվան պատրաստ է բանակցելու Կիևի հետ