US Open. Խաչանովն առաջին անգամ կխաղա 1/4 եզրափակիչում, Մեդվեդևը լքեց մրցաշարը

406

Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել US Open-2022-ի քառորդ եզրափակիչ։

1/8 եզրափակչի խաղում նա հաղթեց իսպանացի Պաբլո Կարենո-Բուստային՝ 4:6, 6:3, 6:1, 4:6, 6:3: Հանդիպումը տևել է 3 ժամ 23 րոպե։

Աշխարհի առաջին ռակետ ռուս Դանիլ Մեդվեդևը ավարտեց իր ելույթները US Open-2022-ում։ 1/8 եզրափակիչի խաղում նա զիջեց ավստրալացի Նիկ Կիրյոսին՝ 6:7 (11:13), 6:3, 3:6, 2:6:

Հանդիպումը տևել է 2 ժամ 56 րոպե։ 1/4 եզրափակչում Կիրյոսը կխաղա Կարեն Խաչանովի հետ։

1/8 եզրափակչի ևս մեկ խաղում իտալացի Մատեո Բերետինին հաղթել է իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ Ֆոկինային։

Մրցակիցները կորտում անցկացրել են 3 ժամ 46 րոպե։ Հանդիպումն ավարտվել է իտալացու հաղթանակով հինգ սեթում՝ 3:6, 7:6 (7:2), 6:3, 4:6, 6:2 հաշվով։

Նորվեգացի թենիսիստ, աշխարհի յոթերորդ ռակետ Կասպեր Ռուդը US Open-ի 4-րդ տուրի խաղում հաղթել է ֆրանսիացի Կարենտին Մոուտետին (112-րդ ATP):

Մրցակիցները կորտում անցկացրել են 3 ժամ 22 րոպե։ Հանդիպումն ավարտվեց նորվեգացու հաղթանակով չորս սեթում՝ 6:1, 6:2, 6:7 (4:7), 6:2 հաշվով։

Ռուդի համար ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալն առաջինն էր իր կարիերայում։ Հաջորդ տուրում նա կհանդիպի Մատեո Բերետտինիի (Իտալիա) հետ։

Նախորդ հոդվածըՊեսկով․ Մոսկվան պատրաստ է բանակցելու Կիևի հետ
Հաջորդ հոդվածը«Ճկուն երկաթյա լեդի»․ Թրասը պատրաստվում է դառնալ Բրիտանիայի վարչապետը