US Open. Մեդվեդեւը կխաղա Կոզլովի, Խաչանովը՝ Կուդլայի հետ

653

Աշխարհի առաջին ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում կմրցի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ստեֆան Կոզլովի հետ։ Ռուսաստանցի Կարեն Խաչանովը մեկնարկում կհանդիպի ամերիկացի Դենիս Կուդլայի հետ։

Իսպանացի Ռաֆայել Նադալը կխաղա ավստրալացի Ռինկի Հիջիկատայի հետ։

Սերբ Նովակ Ջոկովիչը կորոնավիրուսի դեմ պատվաստված չլինելու պատճառով չի կարողանա մասնակցել է US Open-ին։

ԱՄՆ-ի բաց առաջնությունը կանցկացվի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 10-ը։

Նախորդ հոդվածըSaint Louis Rapid & Blitz․ Արոնյանը ոչ ոքի խաղաց Վաշիե-Լագրավի ու Մամեդյարովի հետ, պարտվեց Նակամուրային
Հաջորդ հոդվածըՍերժ Սարգսյանով, Քոչարյանով-դաշնակով-Փաշինյանով սխալ էին, Լևոնը ճիշտ էր