US Open. Նովակ Ջոկովիչը երկրորդ հաղթանակն է տոնել

652

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը երկրորդ հաղթանակն է տարել թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում:

Երկրորդ շրջանում սերբ թենիսիստը 3 սեթում ուժեղ է գտնվել Նիդերլանդների ներկայացուցիչ Թալոն Գրիկսպորից՝ 6:2, 6:3, 6:2: Մրցախաղը տևել է 1 ժամ և 40 րոպե:

Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի ճապոնացի Կեյ Նիսիկորին, որը պայքարից դուրս է թողել ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդին:

US Open-ի մրցանակային 27,2 միլիոն դոլար է։ Տղամարդկանց մենախաղի գործող հաղթող, ավստրիացի Դոմինիկ Տիմն այս տարի բաց է թողնում մրցաշարը:

Նախորդ հոդվածըԵԱ. 9-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչները հաղթանակ չտարան
Հաջորդ հոդվածըՀոկտեմբերի 24-ին կմեկնարկի բռնցքամարտի ԱԱ