US Open. Նովակ Ջոկովիչի հաղթական մեկնարկը

577

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում:

Առաջին շրջանում սերբ թենիսիստը մրցել է նորվեգացի Հոլգեր Ռունեի հետ և հաղթել 4 սեթում՝ 6:1, 6:7, 6:2, 6:1: Մրցախաղը տևել է 2 ժամ 16 րոպե:

Երկրորդ շրջանում Ջոկովիչի մրցակիցը կլինի Նիդերլանդների ներկայացուցիչ Թալոր Գրիկսպորը:

US Open-ի մրցանակային 27,2 միլիոն դոլար է։ Տղամարդկանց մենախաղի գործող հաղթող, ավստրիացի Դոմինիկ Տիմն այս տարի բաց է թողնում մրցաշարը:

Նախորդ հոդվածըԵԱ. Գաբրիել Սարգսյանը հաղթեց, Հովհաննես Գաբուզյանը ոչ ոքի խաղաց
Հաջորդ հոդվածըԲայդենը խոստացել է աջակցել Ուկրաինային