‘USA Network-ը պատրաստվում է «Զորրոյի» հեռուստատեսային տարբերակը նկարահանել ‘

696

USA Network հեռուստաընկերությունների ցանցը հերթական անգամ որոշել է փոքր էկրան բարձրացնել Զորրոյի մասին պատմությունը:

Ուիթ Բրեյթոնի եւ Զակ Ռայսի սցենարի համաձայն, «Z»-ի (այդպես է նոր շոուի անունը) գործողությունները կծավալվեն մեր օրերի Լոս Անջելոսում եւ ցույց կտան, թե ինչպես է  դեռահաս ծնողազուրկ Դիեգո Մորենան, որը ստիպված է հոգ տանել քրոջը, վերաճում հայտնի ժողովրդական վրիժառուի:

Եթե հեռուստացանցը հաստատի ֆիլմի սցենարը, հեղինակ Լուի Լետերյեն անմիջապես կձեռնարկի նկարահանման աշխատանքները: 

Նախորդ հոդվածը‘Սոմալիի ափերին նավի խորտակման հետեւանքով 55 մարդ է զոհվել ‘
Հաջորդ հոդվածը‘Երևանցիների վերաբերմունքը Տարոն Մարգարյանին. Մամուլ’