‘USAID-ում կոռուպցիոն սկանդալ է ծագել’

1105

ԱՄՆ կառավարությանը կից Միջազգային զարգացման գրասենյակում (USAID), որը Միացյալ Նահանգների պետքարտուղարության կազմի մեջ է մտնում, կոռուպցիոն սկանդալ է ծագել: Ինչպես փոխանցում է Associated Press-ը, այս առիթով քրեական նախաքննությունը վարում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:

Անօրինական գործողությունների կասկածանք առաջին հերթին ընկել է USAID-ի իրավախորհրդատու Լիզա Գոմերի վրա: Հիմքեր կան պնդելու, որ նա ոչ մրցութային պայմաններում 123-155 հազար դոլարի ֆինանսավորում է փոխանցել կազմակերպության նախկին ֆինանսական տնօրեն Դևիդ Օստերմեյերին:

Բացի այդ, պարզվել է, որ USAID-ի փոխնախագահ Դոնալդ Սթայնբերգն իր ղեկավար Ռաջիվ Շախի գրեթե անմիջական հանձնարարությամբ միջամտել է վերոհիշյալ գործով գերագույն տեսուչի կազմակերպած ծառայողական քննությանը: Սթայնբերգը պնդել է, որ USAID-ի գերագույն տեսուչը պիտի  չսկսեր այդ քննությունը, առավել ևս՝ չպետք է ներգրավեր արդարադատության նախարարությանը:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում` Եվրոպայում մեդիայի իրավիճակը քննարկման ժամանակ’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» մոտ օրերս նոր դարպասապահ կունենա’