usOpen. Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով

308

Աշխարհի 71-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում։ Հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 87-րդ ռակետ, չինացի Չժոսյուան Բայի հետ եւ առավելության հասավ 4:6, 7:5, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 27 րոպե։

Երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 8-րդ ռակետ, հույն Մարիա Սակարին, որը 6:4, 6:1 հաշվով պարտության է մատնել աշխարհի 92-րդ ռակետ, ճապոնացի Նաո Հիբինոյին։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըAusOpen. Ջոկովիչը հաղթանակով սկսեց տիտղոսի պաշտպանությունը
Հաջորդ հոդվածըՀայտնի է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակիցների վերջնական կազմը