UWW. Մալխաս Ամոյանը՝ տարվա առաջատարն է 72 կգ քաշային կարգում

473

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ամփոփել է տարին՝ ներկայացնելով ըստ քաշային կարգերի առաջատարներին եւ բաշխելով 600 հազար դոլար պարգեւավճարների ֆոնդը։

Հայաստանի հավաքականներից վարկանիշային ցուցակում է միայն հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը։ Աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար նա ստացել է 60 միավոր, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալի համար՝ 18 միավոր։

Մալխաս Ամոյանը միջազգային ֆեդերացիայից կստանա 10 հազար դոլար։ Այս քաշային կարգում երկրորդը Լեհաստանի ներկայացուցիչ Գեւորգ Սահակյանն է։

Նախորդ հոդվածըՈստիկանությունը ցրել է ցույցը՝ ի պաշտպանություն ՌԴ քաղաքացու
Հաջորդ հոդվածըԾամոն՝ կորոնավիրուսի դեմ