‘Warner Bros.-ը Թոմ Կրուզին առաջարկել է իր նոր ֆիլմի գլխավոր դերը’

941

Warner Bros. ընկերությունը Թոմ Կրուզին առաջարկել է The Man From U.N.C.L.E. նոր ֆիլմի գլխավոր դերը:

Դերասանի հետ բանակցություններն առայժմ վաղ փուլում են գտնվում: Եթե Warner Bros.-ի և Թոմ Կրուզի միջև համաձայնություն կնքվի, ապա դերասանը կխաղա United Network Command for Law and Enforcement ընկերության աշխատակից Նապոլեոն Սոլոյի դերը, ով մարտնչում է Technological Hierarchy for the Removal of Undesirables and the Subjugation of Humanity քրեական խմբավորման դեմ:

Ավելի վաղ Warner Bros.-ը այդ դերի համար դիտարկում էր Ջորջ Կլունիի, Յուել Կիննամանի, Ջոնի Դեպի և մի քանի այլ հանրահայտ դերասանների թեկնածությունները:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Իշխանությունները չեն գիտակցում երկրում ծավալված ճգնաժամի խորությունը’
Հաջորդ հոդվածը‘Ցանկանալով խուսափել բռնաբարությունից՝ Հնդկաստանում զբոսաշրջիկը դուրս է ցատկել իր համարի պատշգամբից’