Իտալական Ա Սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ուդինեզեին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 3-1 հաշվով հաղթանակով։
Հանդիպման առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։ Միլանյան թիմի երկրորդ գոլը հանդիպման 73-րդ րոպեին խփել է Հենրիխ Մխիթարյանը։ WhoScored պորտալն այս խաղում ամենաբարձր գնահատականը տվել է հենց հայ ֆուտբոլիստին՝ 8,3։