‘
WhoScored.com կայքը ներկայացրել է Ազգերի Լիգայի խմբային փուլի՝ իր վարկածով լավագույն դարպասապահին: Լավագույնը ճանաչվել է Հոլանդիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի դարպասապահ Յասպեր Սիլեսենը:
29-ամյա դարպասապահը ստացել է 7.35 գնահատականը: Լյուսեմբուրգի դարպասապահ Անտոնի Մորիսը (7.23 միավոր) զբաղեցրել է 2-րդ, իսկ Անդրեյ Պյատովը (Ուկրաինա, 7.11 միավոր)՝ 3-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ հոլանդացի դարպասապահը մրցաշարի խմբային փուլում 4 հանդիպման է մասնակցել և բաց թողել նույնքան գոլ:
‘