‘ Whoscored.com. Մխիթարյանի գնահատականը ամենաբարձրն է դորտմունդցիների կազմում’

922

Թուրինում հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանն է մասնակցել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 

26-ամյա ֆուտբոլիստը կատարել է 2 հարված, որոնք շեղ են ընթացել: Նա գնդակին դիպչել է 69 անգամ, կատարել 46 փոխանցում՝ 84.8 տոկոս ճշգրտությամբ: Հենրիխը հաղթել է 6 մենապայքարում, կատարել մեկ խախտում, իսկ մրցակիցը նրա նկատմամբ երեք անգամ է խախտել կանոնները: Մխիթարյանը երկու անգամ շրջանցել է մրցակցին և Whoscored.com-ի կողմից ստացել 7.33 գնահատականը, որն ամենաբարձրն է դորտմունդցիների կազմում:

Նախորդ հոդվածը‘Գրիպի և սուր շնչառական վարակների հետ կապված իրավիճակը հանգիստ է’
Հաջորդ հոդվածը‘«Քարֆուրի» բացումը տեղի կունենա մարտի 4-ին’