‘WikiLeaks-ը միլիոնի չափ նոր փաստաթղթեր է հրապարակելու’

876

WikiLeaks կայքն առաջիկայում հրապարակելու է փաստաթղթերի հերթական փաթեթը, որի բովանդակությունը «կառնչվի աշխարհի բոլոր երկրներին»: Այս մասին, lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով ծրագրի ղեկավար Ջուլիան Ասանժի հայտարարությանը:

Ինչպես հաղորդվում է, դեկտեմբերի 20-ին Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատան պատշգամբից դիմել է իր կողմնակիցներին  և հայտարարել, որ 2013 թ. ընթացքում WikiLeaks կայքը հանրությանը կներկայացնի ավելի քան մեկ միլիոն գաղտնի փաստաթուղթ, որոնք ներկայումս պատրաստվում են հրապարակման: Ասանժի ելույթին հետևել են հարյուրի չափ համակիրներ և լրագրողներ: Լոնդոնի ոստիկանությունն Էկվադորի դեսպանության շուրջն ուժեղացրել էր անվտանգության միջոցառումները, սակայն ոչ մի միջադեպ չի գրանցվել:

WikiLeaks կայքը, որ մասնագիտացել է գաղտնի փաստաթղթեր հրապարակելու ասպարեզում, սկսել է գործել 2006 թ.: Կայքը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 2010 թ. վերջին  հրապարակեց 400 հազար փաստաթուղթ Իրաքի պատերազմի մասին,  ինչպես նաև՝ ԱՄՆ դիվանագիտական կորպուսի գրագրության  250 հազար օրինակ: 

Նախորդ հոդվածը‘Ինչու՞ Աշոտյանը չի ասում՝ ով է լինելու Թերլեմեզյանի անվան քոլեջի տնօրենը’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության նոր համազգեստը (ֆոտոշարք, տեսանյութ)’