‘
WikiLeaks-ը սկսել է հրապարակել ԱՄՆ պաշտպանության նախարարության ավելի քան 100 փաստաթղթերի հրապարակումը, որոնցում տեղեկատվություն կա Գուանտանամո բանտում եւ Իրաքում գտնվող նմանատիպ բանտերում կալանավորներին պահելու մասին:
Փաստաթղթերի թվում կան հարcաքննությունների նկարագրություններ եւ 2001-օ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ վրա կատարված հարձակումից հետո ճամբարների եւ բանտերի անձնակազմի համար նախատեսված ցուցումներ:
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ հանրությանը ներկայացված նյութերը ի ցույց են դնում Ջորջ Բու- կրտսերի կողմից ընդդեմ ահաբեկչության հայտարարված պատերազմի առաջին փուլում տեղ գտած չարաշահումները:
Ամերիկյան պաշտոնատար անձինք դեռեւս չեն մեկնաբանել հրապարակված փաստաթղթերը:
‘