‘WikiLeaks-ի ենթադրյալ իրազեկիչը տառապում է անձի երկվությամբ’

669

WikiLeaks-ի ենթադրյալ իրազեկիչ, շարքային Բրեդլի Մենինգի մոտ անձի երկվության և ինքնասպան լինելու հակումներ են հայտնաբերվել, և նա տեղափոխվել է պահպանման հատուկ ռեժիմի,  lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է France-Presse գործակալությունը: Այս մասին դատարանում հայտարարել է ՌՕՈՒ սպա Քրեյգ Բլենիսը, , որը Մենինգի հետ ծառայել է Վիրջինիայի Քուանթիքո ռազմակայանում: Բլենիսը կարծիք է հայտնել, որ Մենինգի անկայուն հոգեվիճակը մասամբ կարող է բացատրվել հենց նրանով, որ նա երբեմն դժվարանում է իր սեռական պատկանելության հարցում, իսկ ռազմակայան ժամանելու առաջին իսկ օրերին խոստովանել է, որ մտածում է ինքնասպանության մասին:

ԱՄՆ բանակի շարքային Բրեդլի Մենինգը ձերբակալվել էր 2010 թ. Իրաքում: Նրան WikiLeaks-ին ռազմական գաղտնի տեղեկատվություն հաղորդելու մեղադրանք է ներկայացվել: Փոխանցված տեղեկատվության շարքում է նաև 2010 թ. հրապարակված տեսագրությունը ՝ Բաղդադի մերձակայքում Reuters-ի լրագրողների և նրանց ուղեկիցների գնդակահարությունն ամերիկյան ուղղաթիռից, որի արդյունքում սպանվել էր 18 հոգի:

Մենինգին մեղադրանք է ներկայացվել 22 հոդվածներով: ԱՄՆ ռազմական կանոնակարգի համաձայն՝ այդ հոդվածներից մեկով («թշնամու հետ համագործակցելը) արդեն իսկ նախատեսվում է մահապատիժ: Առայժմ Մենինգը մեղքն ընդունել է մեղադրանքի ութ կետերով, որոնց համաձայն՝ նրան, ընդհանուր առմամբ, 16 տարվա ազատազրկում է սպառնում:

Նախորդ հոդվածը‘Հին ու նոր տոնածառը ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆլորենտինո Պերես. Թող Ռոնալդուի համար վճարեն այնքան, որ կարողանանք գնել Մեսիին’