‘WikiLeaks կուսակցությունը Ավստրալիայում կմասնակցի ընտրություններին’

653

Ավստրալիայի ընտրական հանձնաժողովը գրանցել է WikiLeaks կուսակցության՝ երկրի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտը, հաղորդում է ընտրական հանձնաժողովի կայքը: Խորհրդարանական ընտրություններն Ավստրալիայում նախատեսված են սեպտեմբերին: Բացի  WikiLeaks -ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կուսակցությունից՝ նույն օրը՝ հուլիսի 1-ին, գրանցվել են նաև Nick Xenophon Group և Կամավոր էֆթանազիայի կուսակցությունների հայտերը:

2013 թ. ապրիլին Ասանժը հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել Ավստրալիայի Սենատի ընտրություններին: Ընդ որում՝ նա նշել էր, որ այդ երկրի քաղաքացին կարող է մասնակցել ընտրություններին, եթե անգամ արտասահմանում է գտնվում: Ասանժն ինքը բավական լավատեսորեն է գնահատում իր հնարավորությունները՝ իր օգտին կքվեարկի ընտրողների 15-27 %-ը: Սենատ անցնելու համար բավական է հավաքել առնվազն 14% ձայն:

Հիշեցնենք, որ Ավստրալիայի 41-ամյա քաղաքացի Ջուլիան Ասանժը, որը նաև սկանդալային WikiLeaks -ի հիմնադիրն է, արդեն մեկ տարի է՝ ապաստանել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, փոխանցում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Սնոուդենը խախտում է լռությունը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՀ-ն Հայաստանին լրացուցիչ 84 մլն դոլարի ֆինանսավորում կհատկացնի ‘