‘WikiLeaks-ը հրապարակում է շարքային մարդկանց անձնական տվյալները’

5708

Պետական գաղտնի փաստաթղթեր հրապարակելու միջոցով հանուն ճշմարտության պայքարելու իր բուռն ցանկությամբ WikiLeaks-ը խախտում է բազմաթիվ անմեղ մարդկանց, այդ թվում՝ սեռական բռնության զոհերի և հիվանդ երեխաների անձնական կյանքի իրավունքը, հայտարարել է Associated Press  գործակալությունը:

Միայն անցյալ տարի WikiLeaks-ը, պետական փաստաթղթերից բացի՝ հրապարակել է բժշկական փաստաթղթեր, որոնք շարքային քաղաքացիների անձնական տվյալներ են պարունակում, ինչպես նաև՝ փաստաթղթեր տարբեր երկրների սովորական քաղաքացիների ֆինանսական դրության և անձնագրային տվյալների վերաբերյալ:

Միայն «սաուդյան դոսիեում» առնվազն 124 բժշկական փաստաթուղթ կա, որոնք վերաբերում են սովորական քաղաքացիների հոգեկան վիճակին, ծանր հիվանդություններով տառապող երեխաների բուժման ընթացքին: Փաստաթղթերը պարունակում են նաև  փախստականների անձնական տվյալներ:

Նյութի հրապարակման պահին Associated Press-ը չի կարողացել մեկնաբանություն ստանալ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժից:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ ‘
Հաջորդ հոդվածը‘Բժիշկները հիվանդի ստամոքսից 40 հատ դանակ են հանել’