‘WikiLeaks-ը Պենտագոնի ավելի քան 100 փաստաթուղթ կհրապարակի ‘

822

WikiLeaks-ը սկսել է հրապարակել ԱՄՆ պաշտպանության նախարարության ավելի քան 100 փաստաթղթերի հրապարակումը, որոնցում տեղեկատվություն կա Գուանտանամո բանտում եւ Իրաքում գտնվող նմանատիպ բանտերում կալանավորներին պահելու մասին:

Փաստաթղթերի թվում կան հարcաքննությունների նկարագրություններ եւ 2001-օ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ վրա կատարված հարձակումից հետո ճամբարների եւ բանտերի անձնակազմի համար նախատեսված ցուցումներ:

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ հանրությանը ներկայացված նյութերը ի ցույց են դնում Ջորջ Բու- կրտսերի կողմից ընդդեմ ահաբեկչության հայտարարված պատերազմի առաջին փուլում տեղ գտած չարաշահումները:

Ամերիկյան պաշտոնատար անձինք դեռեւս չեն մեկնաբանել հրապարակված փաստաթղթերը:

 

Նախորդ հոդվածը‘Պուտինը բացառել է Ռուսաստանի անդամակցությանը ԵՄ-ին ‘
Հաջորդ հոդվածը‘Բիլ Քլինթոնը նկարահանվել է Օբամայի գովազդային հոլավակում (տեսանյութ)’