‘Wikileaks-ի հիմնադիրը մտադիր է լքել Էկվադորի դեսպանատունը’

996

Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը տեղեկացրել է, որ մոտակա ժամանակներս մտադիր է լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը: Այդ մասին Ասանժը հայտարարել է Էկվադորի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Ասանժի խոսքով, նա կլքի դեսպանատունը մոտակա ժամանակներս, բայց ոչ առողջական խնդիրների պատճառով, ինչպես տեղեկացնում էր Sky News-ը:

Էկվադորի ԱԳ նախարարն իր հերթին հայտնել է, որ վերջերս բրիտանական օրենսդրության մեջ կատարված որոակի փոփոխությունները թույլ են տջալիս Ասանժին լքել դիվանագիտական ներկայացուցչության տարածքը:

ԱՄՆ դիվանագիտական գաղտնի փաստաթղթերը հրապարակայնացնելու համար դատապարտված Ասանժը 2012-ի հունիսից ապաստան է գտել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: 

Նախորդ հոդվածը‘Հռոմի պապը պատարագ կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին’
Հաջորդ հոդվածը‘Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում մահապատիժ նախատեսող օրենսգիրք է ընդունվել’