‘Wilikeaks. Քաղաքական ճգնաժամը ստիպում է լքել երկիրը’

824

Քաղաքական ճգնաժամը ստիպում է հեռանալ

Wikilieaks-ը երեկ գաղտնազերծել է Հայաստանին վերաբերվող մոտ 4 տասնյակ փաստաթուղթ: Դրանցից մեկը 2008 թվականի ապրիլի 29-ով է թվագրված եւ այն ԱՄՆ-ի պետքարտուղարություն է ուղարկել Հայաստանում ԱՄՆ-ի փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը: Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ այն հայերին, ովքեր դեռ վաղուց էին մտադիր հեռանալ Հայաստանից, երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը ստիպել է գործի անցնել: «Մարտի 1-ի ճակատագրական բախումներից ու արտակարգ դրությունից հետո դեսպանատնից քաղաքական ապաստան խնդրող մոտ 20 անձանցից բացի մեծացել է միջին խավի ներկայացուցիչների թիվը, որոնք ցանկանում են հեռանալ»,- գրել է Փենինգթոնը, ապա շարունակել, թե շատերն ասում են, որ քաղաքական անկայունությունը եւս մի մտահոգիչ տարր է ավելացնում իրենց ունեցած խնդիրների մեծ ցանկի մեջ: Փենինգթոնը գրել է նաեւ. «Ոմանք էլ խոսում են հասարակության մեջ տիրող բարոյալքման մասին, երբ հարուստ, լավ կապեր ունեցող, օրենքը խախտող էլիտան ոտնակոխ է անում շարքային հայերի իրավունքները»: Ամերիկացի դիվանագետը նշել է, որ երկիրը լքել ցանկացողները կմնան, եթե հասկանան, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է ընթանում, «սակայն ժամանակակից Հայաստանի լրջագույն քաղաքական ճգնաժամերից մեկը հիմք է տալիս ենթադրելու, որ այդ հիվանդությունը (արտագաղթը) խորը արմատներ է գցել Հայաստանում»:      

ՀԺ Օգոստոսի 26, 2011թ. 

Նախորդ հոդվածը‘WikiLeaks. Այս խայտառակությունը շարունակելու է հետապնդել իշխանություններին` կասկածի տակ դնելով նրանց լեգիտիմությունը’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության Գյումրիի բաժնի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից’