‘World Challenge Cup. Հայ մարմնամարզիկների նվաճումները’

1525

Քաթարի մայրաքաղաք Դոհայում մարտի 25-ին մեկնարկած մարմնամարզության աշխարհի գավաթի 8-րդ խաղարկությունը մասնակցում են 33 երկրի շուրջ 120 մարզիկ-մարզուհիներ: Գերազանց են հանդես գալիս Հայաստանը ներկայացնող 4 մարզիկներ՝ Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը և Արթուր Թովմասյանը, ովքեր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերբոյանի և Արտյոմ Ավետյանի գլխավորությամբ, մասնակցում են այս մեծ մարզական ստուգատեսին՝ գրանցելով նվաճոմներ ուձեռքբերումներ:

Նժույգթափերի վրա վարժությունում 30-ամյա Հարություն Մերդինյանը 14,775 միավորով զբաղեցրել է առաջին հորիզոնականը: 2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ Մերդինյանին զիջելով 0,25 միավորով: Օղակների վրա վարժությունում Արթուր Թովմասյան արձանագրել 15,425 միավոր և ստացավ արծաթե մեդալ:

Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկները այսքանով չեն սահմանափակվել և նվաճել են ևս մեկ ոսկե մեդալ: Հենացատկում անգերազանցելի էր Եվրոպայի առաջնության նույն մրցաձևի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, որը հետ է թողել Ճապոնիայի երկու ներկայացուցիչներին: `

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի «գործընկեր» կազմակերպությունը ֆինանսավորում է մի շարք ՀԿ-ների’
Հաջորդ հոդվածը‘ Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ալբանիա’