ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Զաբելսկին մայիսի 15-ին զոհվել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում։
Այդ մասին հաղորդել է The Washington Post թերթը՝ հղում անելով նրա հարազատ քաղաքի մամուլում հրապարակված մահախոսականին։
Թերթի տվյալներով՝ այն գրել են 52-ամյա ամերիկացու ընտանիքի անդամները։ Այդ տեղեկությունը հաստատել է Պետքարտուղարությունը։ Այդպիսով, Զաբելսկին «առնվազն երկրորդ ամերիկացին է, որ զոհվում է Ուկրաինայում ռուսաստանյան հատուկ ռազմական գործողության ընթացքում», նշում է The Washington Post-ը։
Rolling Stone ամսագրի աղբյուրների տվյալներով՝ Զաբելսկին ԱՄՆ ցամաքային զորքերի վետերան էր, նա պայթել է արկի վրա։
Անցյալ շաբաթ բրիտանական The Daily Telegraph թերթը գրել է, որ Խարկովի մոտ գերի են ընկել ամերիկացի երկու զինծառայող՝ 39-ամյա Ալեքսանդեր Դրուկեն և 27-ամյա Էնդի Ուինհը։
Ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչությունը կրկին ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է չայցելել Ուկրաինա։
Փոխանցում է tass.ru-ն։