WP․ ԱՄՆ-ը Կիևին տվյալներ չի հաղորդի

62

ԱՄՆ վարչակազմը Կիևի հետ հետախուզական տվյալների փոխանակման ներքին ղեկավարություն է կազմել՝ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև լարվածության աճից խուսափելու նպատակով։

Փաստաթուղթը, մասնավորապես, ամերիկյան իշխանությունների ներկայացւցիչներին արգելում է ուկրաինական կողմին մանրակրկիտ տեղեկություններ փոխանցել առավել բարձր կոչում ունեցող ռուսաստանյան ռազմական ղեկավարության վերաբերյալ, նաև տվյալներ Ուկրաինայի տարածքից դուրս թիրախներին հարվածելու համար, հաղորդել է The Washington Post թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ այդմ՝ արգելքը վերաբերում է բարձրաստիճան զորավարների և նախարարների մասին տվյալներ փոխանցելուն։ Ընդ որում՝ այն չի վերաբերում Ուկրաինայի տարածքում ռուսաստանյան սպաների, այդ թվում՝ գեներալների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալներին։ Սակայն, ինչպես թերթին տեղեկացրել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներից մեկը, Վաշինգտոնում, զգուշության համար, լուռ որոշվել է գեներալների վերաբերյալ նույնպես տվյալներ չփոխանցել։

Տեղեկատվության՝ արգելքի տակ հայտնված երկրորդ կատեգորիան ցանկացած տվյալներն են, որոնք Կիևին կօգնեն հարված հասցնել Ուկրաինայի տարածքից դուրս գտնվող ռուսաստանյան թիրախներին, հաղորդել են ամերիկացի պաշտոնյաները։ «Այս կանոնը մասամբ մշակվել է նրա համար, որ Միացյալ Նահանգները չդառնա Ռուսաստանի տարածքում Ուկրաինայի հասցրած հարվածների մասնակից կողմ»,- գրում է թերթը։

Մնացած դեպքերում, ինչպես հաղորդել են թե՛ ամերիկյան, թե՛ ուկրաինական իշխանությունները, Վաշինգտոնը իրական ժամանակի ռեժիմով Կիևին է փոխանցում Ուկրաինայում ռուսաստանյան զորքերի տեղակայման և տեղափոխությունների վերաբերյալ տվյալները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՖինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ մտնելու մտադրություն ունեն
Հաջորդ հոդվածըՄոուրինյոն՝ «Մանչեսթեր Յունայթեդում» Մխիթարյանի հետ հարաբերությունների մասին