ԱՄՆ-ը փորձում է թույլ չտալ Իրանի նոր գրոհներ Սիրիայում

399

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փորձում է Իրանի հետ անուղղակի բանակցությունների օգնությամբ ապահովել, որ Սիրիայում ամերիկացի զինվորականների դեմ նոր գրոհներ չլինեն։

Այդ մասին երեքշաբթի հաղորդել է The Washington Post թերթը։

Թերթի տվյալներով՝ ամերիկյան բանագնացները փորձում են ապալիցքաթափել հարաբերությունները և նախազգուշացրել են Իրանին, որ ԱՄՆ-ը ստիպված կլինի պատասխանել Սիրիայում նոր գրոհներին, այդ թվում՝ ռազմական ճանապարհով։

«Այդ վարչակազմում ոչ ոք չի ուզում, որ որևէ վատ բան լինի առաջիկա մեկուկես տարվա ընթացքում (մինչև նախագահական ընտրությունները)»,- ասել է պարբերականի զրուցակիցը, որը ծանոթ է բանակցությունների ընթացքին։

Հունիսի 14-ին The Wall Street Journal թերթը տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, Օմանի միջնորդությամբ, անցյալ տարվա դեկտեմբերին վերսկսել է գաղտնի բանակցություններն Իրանի հետ։ Վաշինգտոնը մտադիր է նվազեցնել Թեհրանի կողմից միջուկային զենք մշակելու հավանականությունը և հասնել Իրանում կալանքի տակ պահվող ամերիկացիների ազատ արձակմանը։ Իրանի իշխանություններն, իրենց հերթին, ուզում են ազատագրել իրենց բանկային ակտիվները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀասարակությունը պետք է առնվազն մտահոգվի. Հարութ Ուլոյան
Հաջորդ հոդվածըՉինաստանը բողոք է հայտնել Սի Ձինպինի մասին Բայդենի հայտարարության կապակցությամբ