Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի իրանական երեք նավեր երկուշաբթի օրը հայտնվել են ամերիկյան ՌԾՈՒ USS Sirocco և USNS Choctaw County նավերից 46 մետր հեռավորության վրա։
Այդ մասին հաղորդել է The Washington Post թերթը՝ հղում անելով Պենտագոնում իր աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ իրանական երեք նավեր Պարսից ծոցում, միջազգային ջրերում գտնվող ամերիկյան նավերի կողքով սլացել են «վտանգավոր արագությամբ», կիպ մոտեցել են Sirocco-ին և ընթացքը փոխել են միայն այն բանից հետո, երբ ամերիկյան նավը նախազգուշական ազդանշան է տվել։
ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ջոզեֆ Բուչինոն ասել է, որ իրանցի զինծառայողների գործողությունները «չեն համապատասխանում ծովում պրոֆեսիոնալ և անվտանգ վարքի չափորոշիչներին, ինչը մեծացրել է սխալների և բախման վտանգը»։
Փոխանցում է tass.ru-ն։