WP․ Մասքը ծրագրել է Twitter-ը գնելու դեպքում կրճատել աշխատակիցների 75 %-ին

783

Գործարար Իլոն Մասքը հավանական ներդրողներին հայտարարել է, որ Twitter-ը գնելու դեպքում մտադիր է կրճատել ընկերության աշխատակիցների գրեթե 75 տոկոսին։

Այդ մասին գրել է The Washington Post թերթը՝ հղում անելով աղբյուրների ու կորպորատիվ փաստաթղթերի։

Թերթի տվյալներով՝ խոսքը ընկերության հաստիքակազմը 7,5 հազարից առնվազն 2 հազար դարձնելու մասին է։

Ընդ որում, թերթը նշում է, որ եթե անգամ Մասքը չդառնա Twitter-ի սեփականատերը, առաջիկա ամիսներին ընկերությանը, միևնույն է, հավանաբար լայնածավալ կրճատումներ են սպասվում։

WP-ն պարզաբանում է, որ Twitter-ի ներկայիս ղեկավարությունը նախատեսում էր մինչև հաջորդ տարեվերջ ընկերության աշխատավարձի ֆոնդը կրճատել 800 մլն դոլարով, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ կլիներ կրճատել աշխատակազմի մեկ քառորդը։

The Washington Post-ի կարծիքով՝ լայնածավալ կրճատումների անհրաժեշտությամբ է բացատրվում Twitter-ի ղեկավարության ձգտումը՝ ընկերությունը վաճառելու Մասքին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀանս Նիմանը դատի է տվել Մագնուս Կարլսեին՝ պահանջելով 100 միլիոն դոլար
Հաջորդ հոդվածըԴատարանը սեռական ոտնձգությունների գործով արդարացրել է դերասան Քևին Սփեյսիին