Չինաստանը օդապարիկներն օգտագործում է տվյալներ հավաքագրելու համար

411

ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների կարծիքով՝ չինացի զինվորականները մի քանի տարի շարունակ օգտագործել են օդապարիկները մի շարք պետություններում տարբեր օբյեկտների մասին տվյալներ հավաքագրելու համար։

Նման վարկած է ներկայացվում երեքշաբթի ամերիկյան The Washington Pist թերթում հրապարակված հոդվածում։

Թերթի տվյալներով՝ ամերիկյան պաշտոնյաները «սկսել են տեղեկացնել  այն դաշնակիցներին և գործընկերներին», որոնց տարածքներում չինական կողմը, իբր, նախկինում հսկողություն է սահմանել։ Տվյալ նախագծի շրջանակներում, ԱՄՆ հետախուզության վարկածի համաձայն, Պեկինը «տեղեկություններ է հավաքել ռազմական միջոցների» մասին, մասնավորապես՝ Հնդկաստանում, Ճապոնիայում, Վիետնամում, Ֆիլիպիններում, ինչպես նաև Թայվանում։

Հրապարակման մեջ ասվում է, որ ԱՄՆ առաջին փոխպետքարտուղար Ուենդի Շերմանը երկուշաբթի ճեպազրույց է անցկացրել այդ նախագծի վերաբերյալ, որին մասնակցել է «առնվազն 150 մարդ՝ մոտավորապես 40 դեսպանատներից»։ Նշվում է, որ պետքարտուղարությունը ԱՄՆ-ում բոլոր դեսպանատներին «մանրամասն տեղեկություններ» է ուղարկել  չինական կողմի հետախուզական գործունեության վերաբերյալ։

ԱՄՆ պաշտոնատար անձանց խոսքով՝ ստույգ տվյալներ չկան, թե Չինաստանը նմանատիպ քանի օդապարիկ ունի, որոնք, իբր, կիրառվել են 2018 թվականից, «տասնյակ» առաքելությունների համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըAirthings Masters․ Մագնուս Կարլսենն ու Հիկարու Նակամուրան եզրափակիչում են
Հաջորդ հոդվածըՓորձագետ․ Թուրքիայի երկրաշարժից հետո երկրաբանական տեղաշարժը բացառիկ դեպք չէ