WP․ Ամերիկացի երկրորդ զոհը Ուկրաինայում

414

ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Զաբելսկին մայիսի 15-ին զոհվել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում։

Այդ մասին հաղորդել է The Washington Post թերթը՝ հղում անելով նրա հարազատ քաղաքի մամուլում հրապարակված մահախոսականին։

Թերթի տվյալներով՝  այն գրել են 52-ամյա ամերիկացու ընտանիքի անդամները։ Այդ տեղեկությունը հաստատել է Պետքարտուղարությունը։ Այդպիսով, Զաբելսկին «առնվազն երկրորդ ամերիկացին է, որ զոհվում է Ուկրաինայում ռուսաստանյան հատուկ ռազմական գործողության ընթացքում», նշում է The Washington Post-ը։

Rolling Stone ամսագրի աղբյուրների տվյալներով՝ Զաբելսկին ԱՄՆ ցամաքային զորքերի վետերան էր, նա պայթել է արկի վրա։

Անցյալ շաբաթ բրիտանական The Daily Telegraph թերթը գրել է, որ Խարկովի մոտ գերի են ընկել ամերիկացի երկու զինծառայող՝ 39-ամյա Ալեքսանդեր Դրուկեն և 27-ամյա Էնդի Ուինհը։

Ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչությունը կրկին ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է չայցելել Ուկրաինա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊեսկով․ Ռուսաստանն այլևս երբեք չի վստահի Արևմուտքին
Հաջորդ հոդվածըLA Times․ Շոլցը, Մակրոնը և Դրագին Ուկրաինային մերժել են շտապ զենք մատակարարել