WP․ Իրանական նավերը Պարսից ծոցում մոտեցել են ամերիկյան նավերին

444

Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի իրանական երեք նավեր երկուշաբթի օրը հայտնվել են ամերիկյան ՌԾՈՒ USS Sirocco  և USNS Choctaw County նավերից 46 մետր հեռավորության վրա։

Այդ մասին հաղորդել է The Washington Post թերթը՝ հղում անելով Պենտագոնում իր աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ իրանական երեք նավեր Պարսից ծոցում, միջազգային ջրերում գտնվող ամերիկյան նավերի կողքով սլացել են «վտանգավոր արագությամբ», կիպ մոտեցել են Sirocco-ին և ընթացքը փոխել են միայն այն բանից հետո, երբ ամերիկյան նավը նախազգուշական ազդանշան է տվել։

ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ջոզեֆ Բուչինոն ասել է, որ իրանցի զինծառայողների գործողությունները «չեն համապատասխանում ծովում պրոֆեսիոնալ և անվտանգ վարքի չափորոշիչներին, ինչը մեծացրել է սխալների և բախման վտանգը»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿանադայի ֆինանսների նախարարությունը մտադիր է նոր օրենք ընդունել
Հաջորդ հոդվածըՔեթի Լեդեկին՝ աշխարհի 17-ակի չեմպիոն