WP․ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ

190

ԱՄՆ-ի ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բեռնսը անցյալ շաբաթվա վերջին հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում պատմել է այն քայլերի մասին, որոնք Ռուսաստանը կարող է կատարել «հատուկ ռազմական գործողության» շրջանակներում, հինգշաբթի հաղորդել է The Washington Post թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ հանդիպմանը, որի մասին նախկինում չէր հաղորդվել, Բեռնսը Զելենսկուն փոխանցել է իր «ենթադրություններն այն մասին, թե առաջիկա շաբաթներին ու ամիսներին Ռուսաստանն ինչ ռազմական պլաններ կարող է ունենալ»։

Նրանք քննարկել են այն հարցը, թե Ուկրաինան որքան ժամանակ դեռ կարող է հույս կապել Արևմուտքի ռազմական օգնության հետ, քանի որ ամերիկացիների շրջանում Ուկրաինային աջակցության մակարդակն իջել է։ ԿՀՎ տնօրենը խոստովանել է, որ ինչ-որ պահի Կիևին օգնություն ցուցաբերելը ավելի դժվար կլինի։

Հոդվածում ասվում է, թե բանակցությունների ընթացքում Բեռնսն ընդգծել է «տվյալ պահի առանձնահատուկ կարևորությունը մարտադաշտում»։

ԿՀՎ մամուլի ծառայությունն առայժմ չի հաստատել  Բեռնսի՝ Ուկրաինա կատարած այցի մասին լուրը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըTyC Sport. Մեսսին «Բարսելոնա» վերադառնալու ցանկություն չունի
Հաջորդ հոդվածըԱնտոնով․ «Տաքգլուխները պետք է ուշքի գան և թույլ չտան միջուկային արմագեդոն»