Սաուդյան թագաժառանգը աշնանը սպառնացել է ԱՄՆ-ին

426

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը անցյալ աշնանը սպառնացել է հարաբերությունները խզել ԱՄՆ-ի հետ և կոշտ տնտեսական միջոցներ ձեռք առնել՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ՝ նավթի արդյունահանումը կրճատելու վերաբերյալ թագավորության որոշման հետևանքների մասին հայտարարության։

Այդ մասին տեղեկացրել է The Washington Post թերթը, որն այդ տեղեկությունը հայտնաբերել է ԱՄՆ գաղտնի փաստաթղթերում, որոնք սոցցանցերում են հայտնվել ենթադրյալ արտահոսքի պատճառով։

Այդ փաստաթղթերում  նշվում է, որ թագաժառանգը նման սպառնալիքներ է տեղացել մասնավոր զրույցի ընթացքում՝ էներգակիրների բարձր գների վերաբերյալ ամերիկյան առաջնորդի հայտարարությունից հետո։ Մուհամեդ բեն Սալմանը Բայդենի հայտարարությունից հետո խոստացել է արմատապես փոխել ամերիկա-սաուդյան հարաբերությունները և Միացյալ Նահանգներին ստիպել զգալի տնտեսական խնայողությունների գնալ, եթե նրանք միջոցներ ձեռնարկեն  ի պատասխան թագավորության կողմից նավթի արդյունահանումը կրճատելուն։

Պարբերականը նշում է, որ հիմա՝ ութ ամիս անց, Բայդենը այդպես էլ ոչ մի միջոց չի ձեռնարկել Էր Ռիադի դեմ, իսկ թագաժառանգն էլ շարունակում է հանդիպումները ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՉԼ․ «Ինտերն» ու «Մանչեսթեր Սիթին» մեկնել են Ստամբուլ
Հաջորդ հոդվածըԲորելը Ռուսաստանին կոչ է արել «անհապաղ դադարեցնել կրակը Խերսոնի շրջանում»