‘
Մերիլենդ նահանգի և Կոլումբիա շրջանի գլխավոր դատախազները պատրաստվում են դիմել դատարան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ: Նրանք կասկածում են, որ ամերիկյան նախագահը խախտել է սահմանադրության հակակոռուպցիոն հոդվածները և «միլիոններ է ստացել օտարերկրյա կառավարություններից», հաղորդել է Washigton Post-ը:
Թրամփին մեղադրում են այն բանում, որ նա նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո չի դադարեցրել սեփական բիզնեսի կառավարումը: Մասնավորապես՝ գլխավոր դատախազները հայտարարում են, որ նա պարբերաբար հաշվետվություններ է ստանում իր ընկերությունների ֆինանսական դրության վերաբերյալ:
Եթե դաշնային դատավորն ընդունի հայցը, գլխավոր դատախազներն առաջին հերթին կպահանջեն բացահայտել Թրամփի հարկային հայտարարագիրը՝ նրա բիզնեսի արտասահմանյան գործարքների ծավալը որոշելու համար:
Բացի այդ, գլխավոր դատախազներն անհանգստացած են անցյալ տարի Սպիտակ տնից ոչ հեռու բացված Trump International Hotel-ի գործունեությամբ, որտեղ միջոցառում է անցկացրել Քուվեյթի դեսպանատունը, թեպետ սկզբում մեկ այլ հյուրանոց է ամրագրած եղել: Թրամփի պաշտոնակալությունից հետո Սաուդյան Արաբիան նույնպես մի քանի անգամ համարներ է վարձակալել Թրամփի հյուրանոցում:
Փոխանցում է ria.ru-ն:
‘