Թրամփի կալվածքում ՀԴԲ-ն փնտրել է միջուկային զենքին առնչվող փաստաթղթեր

192

Հետաքննությունների դաշնային բյուրոն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կալվածքում` Ֆլորիդայում որոնում էր միջուկային զենքի վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր, հինգշաբթի տեղեկացրել է Washington Post թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ թերթի` խուզարկությունը վկայում է, որ գործող իշխանությունները լրջորեն անհանգստացած են գաղտնագրված տվյալների կապակցությամբ, որոնք, նրանց կարծիքով, կարող են հայտնվել օտար ձեռքերում։

Թերթի զրուցակիցները լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդել, թե ինչ ինֆորմացիա են փնտրել ՀԴԲ գործակալները, և արդյոք դա վերաբերում էր Միացյալ Նահանգներին կամ մեկ այլ պետության պատկանող միջուկային զենքին։ Նրանք նաև չեն նշել, թե արդյոք խուզարկության ընթացքում հայտնաբերվե՞լ են նման փաստաթղթեր։

Washington Post-ի հարցմանը մասնակցած փորձագետները պնդում են, որ որպես կանոն՝ նման փաստաթղթերը հույժ գաղտնի են համարվում և հասանելի են խիստ սահմանափակ թվով  պաշտոնյաների։

Արդարադատության նախարարությունը և ՀԴԲ-ն հրաժարվել են մեկնաբանել թերթի հրապարակումը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆեբենզյա․ ԶԱԷԿ-ի աղետի դեպքում պատասխանատվություն կկրեն Կիևի հովանավորները
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի տրանսֆերն առաջարկել է «Յուվենտուսին»