Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ավարտին մոտեցող WR Chess Masters մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սեւ ֆիգուրներով մրցեց ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյի հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով։
Արոնյանը վաստակել է 5 միավոր եւ առաջին տեղը կիսում է հնդիկ Դոմարաջու Գուկեշի հետ, որը սպիտակներով ոչ ոքի խաղաց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ։
Վերջին տուրում Արոնյանը կխաղա Գուկեշի հետ։
WR Chess Masters-ի մրցանակային հիմնադրամը 130 հազար եվրո է։ Հաղթողը կստանա 40 հազար եվրո։