WR Chess Masters․ Արոնյանը պարտվեց Նեպմոնյաշչուն

420

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) առաջին պարտությունը կրեց Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ավարտին մոտեցող WR Chess Masters մրցաշարում։

7-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակ ֆիգուրներով մրցեց ռուսաստանցի Յան Նեպոմյաշչու հետ եւ 53-րդ քայլին ընդունեց պարտությունը։

Արոնյանը 4,5 միավորով կիսում է առաջին տեղը հնդիկ Դոմարաջու Գուկեշի հետ, որն այս տուրում սեւերով պարտության մատնեց ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյին։

Նեպոմնյաշչին 4 միավորով երրորդն է։

Վերջին երկու տուրերում Արոնյանը կխաղա Եսիպենկոյի եւ Գուկեշի հետ։

WR Chess Masters-ի մրցանակային հիմնադրամը 130 հազար եվրո է։ Հաղթողը կստանա 40 հազար եվրո։

Նախորդ հոդվածըԵվրոպայի լիգա․ 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները
Հաջորդ հոդվածըԴոհա․ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, բոլոր զույգերը