Հայկական շախմատի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) հաղթանակով մեկնարկեց Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացվող WR Chess Masters մրցաշարում։
Առաջին տուրում հայ գրոսմայստերը սպիտակ ֆիգուրներով մրցեց հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ եւ հաղթեց 50-րդ քայլին։
Մրցաշարին մասնակցում են նաեւ ամերիկացի Ուեսլին Սոն, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին ու Անդրեյ Եսիպենկոն, ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը, հոլանդացի Անիշ Գիրին, լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան, գերմանացի Վինսենտ Կեյմերը։
WR Chess Masters-ի մրցանակային հիմնադրամը 130 հազար եվրո է։ Հաղթողը կստանա 40 հազար եվրո։