WR Chess Masters․ Արոնյանը ոչ ոքի խաղաց Դուդայի հետ եւ մնաց առաջին տեղում

251

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացվող WR Chess Masters մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ եւ 3 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նրանից կեսական միավոր են հետ ամերիկացի Ուեսլի Սոն եւ հնդիկ Դոմարաջու Գուկեշը։

Ուեսլի Սոն այս տուրում ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու, Գուկեշը՝ գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ։

Փետրվարի 20-ին մրցաշարում հանգստյան օր է։

WR Chess Masters-ի մրցանակային հիմնադրամը 130 հազար եվրո է։ Հաղթողը կստանա 40 հազար եվրո։

Նախորդ հոդվածըՈՒԵՖԱ-ն կարող է թույլ չտալ «Բարսելոնային» մասնակցել եվրագավաթներին
Հաջորդ հոդվածըԴանիիլ Մեդվեդեւը նվաճեց 16-րդ տիտղոսը