Վաշինգտոնը Մոսկվայի հետ քննարկում է Կենտրոնական Ասիայում ռուսաստանյան ռազմաբազաներն օգտագործելու հնարավորությունը՝ Աֆղանստանում հնարավոր վտանգի դեպքում օգտվելու համար, հաղորդել է ամերիկյան Wall Street Journal թերթը։
Պարբերականի տվյալներով՝ այդ հարցը քննարկվել է Հելսինկիում, Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլիի և Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հանդիպման ժամանակ, ընդ որում՝ Գերասիմովի այցը Ֆինլանդիայի մայրաքաղաք պաշտոնական չի եղել։
Ինչպես հաղորդել է ռուսաստանյան «Коммерснат» թերթը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հունիսյան գագաթնաժողովում Պուտինը Բայդենին առաջարկել է համակարգել իրենց գործողությունները Աֆղանստանի նկատմամբ։ Մասնավորապես, իբր, ամերիկացիներին նա առաջարկել է օգտագործել ռուսաստանյան ռազմաբազաները Տաջիկստանում և Ղրղզստանում ։
Փոխանցում է BBC-ն։
