ԱՄՆ-ում կիբեռգրոհների սպառնալիքի բարձր մակարդակ են հայտարարել

129

ԱՄՆ կառավարությունը ենթադրում է, որ ամերիկյան ընկերությունների վրա Ռուսաստանի կողմից կիբեռգրոհների սպառնալիքը մնում է բարձր մակարդակի վրա։

Ինչպես հաղորդել է The Wall Street Journal թերթը, նման կարծիքի են ամերիկյան վարչակազմի այն անդամները, որոնք պատասխանատու են կիբեռանվտանգության ապահովման համար։

Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ենթակառույցների և կիբեռանվտանգության ապահովման գործակալության ղեկավար Ջեն Իստեռլին տեղեկատվական անվտանգության հարցերով Սան Ֆրանցիսկոյում կայացած համաժողովում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ռուսաստանյան «հատուկ գործողության» մեկնարկից հետո խոշոր կիբեռգրոհների բացակայությունը ամերիկյան ենթակառույցների վրա` չի նշանակում, որ սպառնալիքի մակարդակն իջել է։ «Չեմ կարծում, թե այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ սպառնալիք չկա»,- ասել է նա։ Իստեռլին պնդել է, որ «վնասակար կիբեռակտիվությունը ռուսաստանյան մարտավարության մի մասն է»։

Կիբեռանվտանգության գծով Սպիտակ տան վարչության տնօրեն Քրիս Ինգլիսը, խոսելով Ռուսաստանի կողմից ենթադրյալ կիբեռսպառնալիքի մասին, պնդել է, որ ԱՄՆ-ի մտավախությունները հիմնվում են հետախուզության տվյալների վրա։ «Մենք բավականաչափ համոզված ենք մարտավարական սպառնալիքի հարցում»,- ասել է նա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻսպանիայում ստուգում են Խուան Կառլոս I-ի որսորդական ծախսերը
Հաջորդ հոդվածըՄերկել․ «Ուկրաինան պատրաստ չէր մտնելու ՆԱՏՕ»