Աֆրիկայի մի քանի երկրների առաջնորդները պետություններում հեղաշրջումների շարքից հետո որոշել են փոխել ուժային կառույցների բարձրաստիճան կազմերը՝ նման դեպքեր թույլ չտալու համար։
Այդ մասին հաղորդում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով անանուն դիվանագետների և աղբյուրների անվտանգության ծառայություններում։
Թերթը գրում է, որ Գաբոնում ռազմական հեղաշրջումից մի քանի ժամ անց Կամերունի 90-ամյա նախագահ Պոլ Բիյան մի քանի խորհրդականների նշանակել է պաշտպանության նախարարությունում անվտանգության հարցերով բարձր պաշտոնների։
Իր հերթին՝ Ռուանդայի նախագահ Պոլ Կագամեն թոշակի է ուղարկել 10-ից ավելի գեներալների և ավելի քան 600 բարձրաստիճան սպաների։ Գվինեա Բիսաուի նախագահ Ումարու Սիսոկու Էմբալոն անվտանգության ծառայության երկու նոր ղեկավար է նշանակել, իսկ Ուգանդայի 78-ամյա նախագահ Յովերի Մուսևենին թոշակի է ուղարկել ոստիկանության պետ, գեներալ Կալե Կայիհուրուին, որն ուսուցում էր անցել ԱՄՆ-ում, ու ևս 11 գեներալների։ Սիեռա Լեոնեում անցյալ ամիս ձերբակալվել էին 10-ից ավելի բարձրաստիճան զինվորականներ և մի քանի ոստիկան, որոնց երկրի առաջնորդ Ջուլիուս Մաադ Բիոյին իշխանությունը տապալելու փորձի մեղադրանք է ներկայացրել։
Փոխանցում է tass.ru-ն։