WSJ․ Թրամփի փաստաբանները երկու գաղտնի փաստաթուղթ են գտել նրան պատկանող օբյեկտում

338

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները երկու գաղտնի փաստաթուղթ են հայտնաբերել նրան պատկանող անշարժ գույքի օբյեկտում։

Այդ մասին հաղորդել է The Wall Street Journal թերթը։

Թերթի տվյալներով՝ խոսքը Ֆլորիդա նահանգի Ուեսթ-Փալմ-Բիչում գտնվող օբյեկտի մասին է։ Դատավորի հանձնարարությամբ՝ փաստաբանները ստուգել են երկրի նախկին ղեկավարին պատկանող անշարժ գույքը՝ նրա նախագահության ժամանակաշրջանի գաղտնի փաստաթղթեր փնտրելու համար, որոնք դեռ չեն փոխանցվել ամերիկյան իշխանություններին։ Հայտնաբերված երկու փաստաթղթերը գաղտնիության կնիք ունեն և արդեն փոխանցվել են քննիչներին, գրում է թերթը։

Այն վայրը, որտեղ կատարվել է խուզարկությունը, հեռու չէ Մար-ա-Լագոյում Թրամփի կալվածքից, որտեղ օգոստոսի 8-ին ԱՄՆ ՀԴԲ աշխատակիցները  «խորհրդապահական», «գաղտնի», «հույժ գաղտնի» կնիքներ կրող փաստաթղթերթվ լի բազմաթիվ տուփեր գտան։

Թրամփը հայտարարել է, որ իր կողմից որևէ խախտում չի եղել, քանի որ ինքը, որպես պետության ղեկավար, լիազորված էր գաղտնազերծելու իր մոտ եղած բոլոր փաստաթղթերը։ Բացառություն կարող էին կազմել միայն միջուկային ոլորտին վերաբերող նյութերը, որտեղ նախագահի լիազորությունները սահմանափակված են։ The Washington Post-ի տեղեկություններով՝ հենց այդպիսի փաստաթղթեր էին հայտնաբերվել Մար-ա-Լագոյի կալվածքում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻնֆանտինո․ Լավագույն խմբային փուլն էր ԱԱ-ների պատմության մեջ
Հաջորդ հոդվածըՌԴ -ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության՝ բացառապես իրավահավասարության հիմքով