Թալիբների հարձակման ընթացքում աֆղանական ՌՕՈՒ-ի՝ Ուզբեկստան փախած օդաչուների առաջին խումբը ժամանել է ԱՄՆ-ի ռազմաբազա Արաբական Միացյալ Էմիրություններում , գրում է Wal Street Journal թերթը։ Օդաչուների հետ են նաև նրանց ընտանիքների անդամները։
Թերթի տվյալներով՝ տարհանումն սկսելուց առաջ համաձայնություն է կայացվել Տաշքենդի և Վաշինգտոնի միջև։
WSJ-ն հավելում է, որ «Թալիբան» շարժումը պահանջում էր հանձնել օդաչուներին։
«Այդ օդաչուները պետք է վերադառնան իրենց հայրենիք, նրանք պետք են երկրին»,- հայտարարել է շարժման ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը։
Ուզբեկական Թերմեզի օդանավակայանում վայրէջք կատարած 46 միավոր տեխնիկայի ճակատագիրը մնում է հարցականի տակ։ Դրանց մեջ կան ամերիկյան «Սև բվեճ» ուղղաթիռներ և խորհրդային Ми-17-եր։
Փոխանցում է BBC-ն։