‘WSJ.ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելու ուղիներ է փնտրում’

673

Եվրամիությունը կարող է զգալիորեն թուլացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները և վերսկսել բանակցությունները մի շարք հարցերի շուրջ, եթե Ռուսաստանը նպաստի, որ իրավիճակն Ուկրաինայում կարգավորվի: Այդ մասին, Wall Street Journal-ի տվյալներով՝ ասվում է Բրյուսելում հունվարի 19-ին ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման կապակցությամբ պատրաստված փաստաթղթում:

WSJ-ի տվյալներով՝ փաստաթղթում բարձրացվում է ՌԴ-ի հետ ԵՄ-ի փոխհարաբերությունների, այդ թվում՝ հնարավոր փոխզիջումների շուրջ «առավել ակտիվ դիրքորոշման» հարցը:  «Նման գործընթացը պետք է կատարել ընտրովի և աստիճանաբար, Ռուսաստանի կողմից դրական գործողություններին համընթաց» ,- ասվում է փաստաթղթում:

Առաջարկվում է ԵՄ պատժամիջոցները բաժանել երկու խմբի՝ ՌԴ-ին Ղրիմի միավորման հետ կապվածները և մյուսները, որոնք կարող են հանվել, եթե Ուկրաինայի արևելքում իրավիճակը կարգավորվի: WSJ-ն նշում է, որ պատժամիջոցների խստացման մասին խոսք չկա փաստաթղթում: Լրատվամիջոցի տվյալներով՝ փաստաթղթում առաջարկվում է ՌԴ-ի հետ ամրապնդել կապերը երեք ոլորտներում՝ արտաքին քաղաքականության, առևտրի և ճյուղային համագործակցության: Մասնավորապես՝  նշվում է ԵՄ-ի և ՌԴ-ի ավելի սերտ համագործակցության հնարավորությունը «Իսլամական պետության» դեմ պայքարում, միջինարևելյան կարգավորման, ինչպես նաև Լիբիայի և Իրանի հետ փոխգործակցության հարցերում:  

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սգո օր չկար, Սերժ Սարգսյանը ՀՀԿ ջահելների հետ Ամանոր է նշել ‘
Հաջորդ հոդվածը‘Լարված իրավիճակ ռուսական ռազմաբազայի մոտ. Լրացվում է’