‘WSJ. Մակրոնն ուզում է ֆրանսերենը դարձնել ԵՄ հիմնական լեզուն’

2425

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է գալիս եվրոպական դաշինքից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո ֆրանսերենը Եվրամիության հիմնական լեզուն դարձնելու նախաձեռնությամբ, գրել է The Wall Street Journal-ը:

«Անգլերենը, հավանաբար, նախկինում երբեք այնքան ներկայացված չի եղել Բրյուսելում, որքան Brexit-ի վերաբերյալ բանակցությունների ժամանակ: Սակայն այդ գերիշխանությունը պարտադիր չէ»,- մարտ ամսին հայտարարել էր Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնը պնդում է, որ ֆրանսերենը պետք է նոր հնարավորություններ ձեռք բերի ԵՄ շրջանակներում: Նա հավաստիացրել է, որ ԵՄ աշխատակազմում ֆրանսերենի նոր դասընթացներ կլինեն պաշտոնյաների համար, նաև խոստացել է ընդլայնել ֆրանսիական դպրոցների ցանցը:

ԵՄ պաշտոնական լեզուն փոխելու հարցում Մակրոնի առանցքային դաշնակիցներից է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը՝ ծնունդով Լյուքսեմբուրգից, որը պարբերաբար ելույթներ է ունենում գերմաներենով և ֆրանսերենով:

«Ինչո՞ւ Շեքսպիրի լեզուն պետք է գերակայի Վոլտերի լեզվի նկատմամբ,- հարց է տվել Եվրահանձնաժողովի նախագահը:- Մենք չպետք այդքան անգլիականացված դառնայինք»:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Թրամփը հայտարարել է, որ Ղրիմը ռուսական է’
Հաջորդ հոդվածը‘Անգլերենի կարգավիճակը Եվրամիությունում’