WSJ. Աֆղանացի օդաչուներին տարհանում են Ուզբեկստանից

573

Թալիբների հարձակման ընթացքում աֆղանական ՌՕՈՒ-ի՝ Ուզբեկստան փախած օդաչուների առաջին խումբը ժամանել է ԱՄՆ-ի ռազմաբազա Արաբական Միացյալ Էմիրություններում , գրում է Wal Street Journal թերթը։ Օդաչուների հետ են նաև նրանց ընտանիքների անդամները։

Թերթի տվյալներով՝ տարհանումն սկսելուց առաջ համաձայնություն է կայացվել Տաշքենդի և Վաշինգտոնի միջև։

WSJ-ն հավելում է, որ «Թալիբան» շարժումը պահանջում էր հանձնել օդաչուներին։

«Այդ օդաչուները պետք է վերադառնան իրենց հայրենիք, նրանք պետք են երկրին»,- հայտարարել է շարժման ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը։

Ուզբեկական Թերմեզի օդանավակայանում վայրէջք կատարած 46 միավոր տեխնիկայի ճակատագիրը մնում է հարցականի տակ։ Դրանց մեջ կան ամերիկյան «Սև բվեճ» ուղղաթիռներ և խորհրդային Ми-17-եր։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀռոմի պապը նախազգուշացնում է հրեատյացության սպառնալիքի մասին
Հաջորդ հոդվածըTelegraph և Guardian․ Չինաստանում նորից «կուլտուրական հեղափոխությո՞ւն» է