WTA տարվա ամփոփիչ առաջնության կիսաեզրափակիչի զույգերը

165

ԱՄՆ-ում անցկացվող թենիսի կանանց WTA տարվա ամփոփիչ առաջնությունում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը։

Աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը կմրցի Բելառուսի ներկայացուցիչ, 7-րդ ռակետ Արինա Սաբալենկայի հետ։ Մյուս զույգը կազմել են 5-րդ ռակետ, հույն Մարիա Սակարին եւ 6-րդ ռակետ, ֆրանսիացի Կարոլին Գարսիան։

Երկու խմբերում 8 մասնակիցներից երրորդ եւ չորրորդ տեղերը գրավել են ռուսաստանցի Դարյա Կասատկինան, ամերիկացիներ Կորի Գաուֆն ու Ջեսիկա Պեգուլան, թունիսցի Օնս Ժաբերը եւ ավարտել պայքարը։

Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 7-ին։

Մրցանակային հիմնադրամը 5 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըՌունեն՝ Փարիզի մրցաշարի հաղթող
Հաջորդ հոդվածըԶախարովա․ Ուկրաինայի՝ ԵՄ մտնելը նույնքան կտևի, որքան ԵՄ-ի փլուզումը