‘Yahoo Esportes Brasil. Կոուտինյոն տեղափոխվում է «Բավարիա»’

922

«Բարսելոնա»-ի վինգեր Ֆելիպե Կոուտինյոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բավարիա»-ում: Այս մասին հաղորդում է Yahoo Esportes Brasil-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբն արդեն իսկ համաձայնության է եկել բրազիլացու հետ անձնական պայմանագրի հարցում:

Գերմանիայի չեմպիոնին մնում է միայն «կապտանռնագույններ»-ի հետ ավարտին հասցնել թղթաբանական մասը:

27-ամյա ֆուտբոլիստը «Բավարիա»-ում հանդես կգա վարձավճարով:

Նախորդ հոդվածը‘Էդեն Ազարը բաց կթողնի մեկ ամիս’
Հաջորդ հոդվածը‘«Ատլետիկո»-ի դիտակետում է հայտնվել «Լեսթեր»-ի կիսապաշտպանը’